Այսօր՝ փետրվարի 8-ին, «Կառուցապատման ներդրումային ծրագրեր» թեմայով ասուլիս էր հրավիրել ՀՀ ԿԱ քաղաաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, ով նախ ներկայացրեց քաղաքաշինության ոլորտում կատարվող ծրագրերը, ապա անդրադարձավ նաև ներդրումային ծրագրերին, հետո պատասխանեց լրագրողների հարցերին:
Հարցին՝ ներդրողներն ինչո՞վ են շահագրգռված ներդրումներ անել Հայաստանում և արդյո՞ք սահմանափակումներ կան նրանց առջև դրված, Նարեկ Սարգսյանը պատասխանեց.
«Հայաստանում քաղաքաշինության ոլորտում ներդրումներն արդարացված են: Ներդրողները հստակ հաշվում են և՛ իրենց գումարները, և՛ ռիսկերը: Ներդրողներին հետաքրքիր է բնակելի տարածքների և հյուրանոցների շինարարությունը, և ինչքան էլ ասենք՝ հյուրանոցների քանակը բավարար է, բավարար չէ»:
Նարեկ Սարգսյանն ընդգծեց, որ ներդրողներ կան և նրանց հետ բանակացություններ են ընթանում, այդ քննարկումներին մասնակցում է նաև քաղաքապետանը, քանի որ ձևավորվում են գլխավոր հատակագծից բխող պահանջները, դրանք են՝ հայտարարություն, կառուցապատման տոկոս, հուշարձանների պահպանություն, ինչպես նաև ոչ հուշարձանների պահպանություն:
Նա համոզմունք ունի, որ ընտրություններից հետո, ներդրումները շինարարական ոլորտում կակտիվանան:
Հարցադրմանը՝ եթե ընտրություններից հետո նա չլինի ՀՀ ԿԱ քաղաաշինության պետական կոմիտեի նախագահ, միևնույնն է կշարունակվե՞ն քաղաքաշինության ոլորտի ծրագրերը, Նարեկ Սարգսյանը նշեց, որ դա անձով չէ պայմանավորված. «Նկատի ունեմ այն, որ ընտրությունների այս շրջանում գործընթացը փոքր-ինչ հապաղում է»: