ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ընթացքում քննարկվել է կուսակցության նախընտրական ծրագիրը: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 

Ըստ Շարմազանովի՝ ԳՄ նիստում քննարկել են նաև ՀՀԿ տարածքային 13 ցուցակները. «Այդ 13 տարածքային ցուցակներում ներառված են և ԱԺ պատգամավորներ, և ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, և մտավորականներ, բժիշկներ, գործարարներ»,-նշեց մամլո խոսնակը՝ ներկայացնելով ռեյտինգային ցուցակը:

 

Անդրադառնալով 13 ընտրական տարածքներում ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուներին, Շարմազանովն ասաց.

 

Արաբկիր, Աջափնայկ, Դավիթաշեն շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրական տարածքում ներառված են Արտակ Սարգսյանը, Արման Սահակյանը, Ալբերտ Երիցյանը, Արման Բաբլոյանը, Արթուր Գևորգյանը և ուրիշները:

 

Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ շրջաններում՝ Կորյուն Նահապետյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Սամվել Ալեքսանյան:

 

Երևանի կենտրոնում՝ Հակոբ Բեգլարյանը։

Կոտայքի մարզում՝   Հարությունյանը,,Համլետ Հայրապետանը։

Շիրակում՝  Սուքիաս Ավետիսյանը, Արման Սահակյանը, Մարտուն Գրիգորյանը։

Գեղարքունիքի մարզում՝   Տիգրան Արզաքանցյանը, Ռուզաննա Հակոբյանը։

Արագածոտնի մարզում՝   Արագած Ախոյան, Բազմասեր Առաքելյանը, Լիլիթ Մկրտչյանը։

Արմավիրի մարզում ՀՀԿ ցուցակով ներկայացված կլինեն Սեյրան Սարոյանը, Հրանտ Գրիգորյանը, Ալեքսան Պետրոսյանը, Առաքել Մովսիսյան և ուրիշները։

 

Լոռու մարզում՝  Կարեն Կարապետյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արկադի Համբարձումյանը։

 

Շարմազանովի համոզմամբ՝ ՀՀԿ-ն, ըստ իրականացված հարցումների,  համարվում է ընտրությունների ֆավորիտը, և դրանում քաղաքացիները կհամոզվեն ընտրությունների ժամանակ: 

 

Նշենք, որ ՀՀԿ ռեյտինգային ցուցակում մեծ թիվ էին կազմում կին թեկնածուները, իսկ համամասնական ցուցակներում ընդգրկված թեկնածուների անունները պարզ կդառնան հաջորդ շաբաթ: