shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ փետրվարի 20-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 09։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի դիմաց, LADA 2112 մակնիշի 34 UL 147 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու առաջ ընթանալով՝ հարվածել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ВАЗ 2107 մակնիշի 34 SL 721 համարանիշի ավտոմեքենային։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։