Մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանող և օդանավակայանից մեկնող երկու չվերթ է հետաձգվել:

 

Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:

 

«Երկու չվերթ չէր ժամանել, երկու չվերթ՝ մեկնել: Այժմ եկողների մեջ ուշացում ունենք Թբիլիսիից և Թեհրանից: Մեկնողներից միայն Թեհրանի չվերթն է ուշանում, ավիաընկերությունը ասել է, որ գալու են երեկոյան ժամը 21:00-ին և թռիչքը պլանավորվում է ժամը 22:00-ին: Իսկ Թբիլիսին երկու տարբեր կոդերով է գրած, սակայն նույն չվերթի մասին է խոսքը: Դա «Արմենիա» ավիաընկերությունն է, որը հիմա կժամանի»,- ասաց Գևորգ Աբրահամյանը: 

 

Գևորգ Աբրահամյանը հավելեց նաև, որ առավոտյան է եղել մառախուղ, չվերթները հետաձգվել են: Այժմ մառախուղ չկա՝ կիրականացվեն բոլոր չվերթները: