Երևան ժամանող չվերթները մառախուղի պատճառով չեն կայանում: Մեզ ահազանգած ուղևորների հարազատներն անհանգիստ են, տեղեկություն չունեն իրենց ժամանող հարազատներից:

«Մառախուղի պատճառով մի շարք չվերթներ կամ տեղի չեն ունենում, կամ ուշացում են: Նորմալ գործընթաց է, որը ոչ մեկից կախված չէ, և պայմանավորված է եղանակային անբարենպաստ պայմաններով: Մոսկվայից Երևան ժամանող օդանավը գնացել է Աստրախան, վայրէջք է կատարել պահուստային օդանավակայանում: Քանի դեռ մառախուղ է, օդանավի հրամանատարն ինքն է որոշում կայացնում իջնի, թե՞ վերադառնա: Ժամը 07.00-ին իջել է Նովոսիբիրսկում և 

 
 
հայտարարել, որ մինչև ժամը 10-ը չի վերադառնալու»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Քաղավիացիայի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատար Ստեփան Փայասլյանը:
 
Նա նշեց՝ քաղաքացիները տեղեկություններ ստանալու համար կարող են կապ հաստատել ավիաընկերության հայաստանյան գրասենյակի հետ:
 
Ստորև ներկայացնում ենք չվերթների ցանկը, որոնք ժամանել են կամ ուշանում են: