«Զվարթնոց» օդանավակայանում եղանակի տաքացմամբ պայմանավորված մառախուղի պատճառով նախատեսվածից ուշ է վայրէջք կատարել «Ֆլայ Դուբայ» ավիաընկերության չվերթը և ժամանակային առումով տեղաշարժվել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու օդանավի ժամանումը Երևան:

 

Ինչպես տեղեկացրին օդանավակայանի մամուլի ծառայությունից, օդանավակայանում այժմ եղանակը թռիչքային է, այն գործում է նորմալ ռեժիմով: