Մեծ Բրիտանիայում արդեն մի քանի ժամ է՝ մոլեգնում է «Դորիս» փոթորիկը: Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում չեղարկվել են տասնյակ չվերթեր, իսկ օդերեւութաբանները նախազգուշացնում են երկրի առանձին շրջաններում հնարավոր հեղեղումների մասին, տեղեկացնում է BBC-ին:

Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ փոթորիկը նաեւ ձյուն է բերելու՝ Շոտլանդիայի առանձին շրջաններում՝ 10-ից մինչեւ 15 սանտիմետր:

Փոթորկի նախօրյակին բոլոր թռիչքները չեղարկվել էին Անգլիայի եւ Իռլանդիայի միջեւ, իսկ երկաթուղային տրանսպորտի մի շարք ուղղություններում մտցվել են արագության սահմանափակումներ:

Նաեւ հաղորդվում է արդեն սկսված ձնատեղումների պատճառով մայրուղիներին առաջացած խցանումների մասին: