«Գոնսալո» արևադարձային փոթորիկը կարող է սպառնալ բրիտանական Վիրջինյան կղզիներին: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով ԱՄՆ փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնին:

 

«Գոնսալոյի» ներսում քամու արագությունը արդեն հասել է 120կմ/ժամի:

 

Բրիտանական Վիրջինյան կղզիների վարչությունն արդեն հանձնարարել է փոթորկի հնարավոր հետևանքներին ուղղված նախապատրաստական աշխատանքները:

 

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ «Գոնսալոն» կուժգնանա առաջիկա ժամերին: Չորեքշաբթի օրը, քամու արագությունը փոթորկի ներսում կարող է հասնել 185կմ/ժամի: