Խաղաղ օվկիանոսում մոլեգնող Սոնյա արեվադարձային փոթորիկը սպառնում է Մեքսիկային: Քամու արագությունն էպիկենտրոնում կազմել է 75 կմ/ժամ: Տարերքը կարող է ուղեկցվել առատ տեղումներով, սպասվում են հեղեղումներ:

 

Իշխանությունները հրահանգել են վտանգավոր շրջաններում փակել կրթօջախները: Անհրաժեշտության դեպքում բնակիչները կտեղափոխվեն ժամանակավոր ապաստարաններ: