Эхо Москвы լրատվական գործակալությունում լույս է տեսել ընտրությունների դիտորդ Ռոման Ուդոտի հոդվածը, որտեղ անդրադարձ է կատարվում 2013 թվականի փետրվարի 18-ին ՀՀ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններին:
Այսպես՝ հոդվածում նշված է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել Սերժ Սարգսյանը 58.64%-ով, սակայն պաշտոնական տվյալների վիճակագրական վերլուծությունը կասկածներ է առաջացնում, թե արդյոք ում օգտին են քվեարկել ընտրողները: Ստացված տվյալները հիշեցնում են 2011 թվականի Դումայի ամոթալի ընտրությունները:
Այսպես՝ Սաբյանին-Սուխոլինսկի տվյալների վերլուծությամբ նկատելի է Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը: Նույն բանն է ցույց տալիս նաև Շպիլկինի մեթոդի վերլուծությունը:
EPDE պատվիրակության դիտորդներին առաջնահերթ անհանգստացրել են այն լուրերը, որ որտեղ եղել են դիտորդներ, ընտրողների մասնակցությունը քիչ է եղել և հաղթել է Հովհաննիսյանը, իսկ որտեղ չեն եղել, արձանագրվել է մասնակցության բարձր ցուցանիշ և Սարգսյանը հաղթել է մեծ առավելությամբ:
Հոդվածում մեջբերվում է նաև վերլուծաբաններ Լյուբանինի և Վերլյուբովի գնահատականը ընտրությունների արդյունքների վերաբերյալ. «Ընտրության արդյունքների Սոբյանին-Սուխոլովսկու վերլուծության աննորմալ և սուպերաննորմալ գրաֆիկները ցույց են տալիս ընտրությունների ընթացքում և քվեաթերթիկների հաշվարկման ժամանակ ադմինիստրատիվ ռեսուրսների օգտագործում, որը կարող է լինել ընտրողների ոչ ազատ քվեարկության (հսկողության տակ ընտրություններ), ինչպես նաև ընտրախախտումների առկայություն, ինչպիսին կարող են լինել լցոնումները»:
Հոդվածի հեղինակը վերջում նշում է՝ եթե այս բոլոր խախտումները տեղի չունենային, ապա ընտրությունների իրական տեսքը այսպիսին կլիներ.