Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկություն չի ստացել, որոնք հնչեցրել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր' փետրվարի 27-ին, մամուլի ասուլիսում:
«Նման առաջարկներ ես ոչ մեկից չեմ ստացել: Եթե դրանք կցանկանա անել Սերժ Սարգսյանը, ես դրանք կլսեմ, բայց իմ առաջարկությունները, որոնք ես սիրով ներկարացրի նրան, չընդունվեցին: Եթե պարոն Սարգսյանը կարող է առաջարկներ անել' ուղղված այս համաժողովրդական ճգնաժամի լուծմանը, ես պատրաստ եմ լսել դրանք»,-լրագրողներին ասել է Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն Րաֆֆի Հովհաննիսյանից խելամիտ առաջարկներ է սպասում: Նրա խոսքով' Րաֆֆի Հովհաննիսյանի բոլոր նախկին առաջարկությունները դժվար է խելամիտ կոչել:
«Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է ընտրությունների երկրորդ փուլ, ինչպե՞ս կարող է Սերժ Սարգսյանը համաձայներ դրան: Միթե դա խելամիտ առաջարկություն է: Եթե պարոն Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին առաջարկում է ցրել խորհրդարանը, ինչպե՞ս կարող է Սերժ Սարգսյանը համաձայնել դրան, եթե ոչ Սահմանադրությամբ, ոչ գործող օրենսդրության որեւէ կետով դա անհնար է իրագործել»,-հայտարարել է Աբրահամյանը:
Միաժամանակ, խորհրդարանի խոսնակը ներկայացրել է խելամիտ առաջարկությունների մասին իր պատկերացումները: «Իմ կարծիքով, խելամիտ առաջարկ կլինի, եթե ասվի, որ «Ժառանգության» կոնկրետ անդամը կարող է լավ ղեկավարել այս կամ այն ոլորտը, ներառեք նրան կառավարության կազմ: Թող առաջարկեն, ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է քննարկել նման հարցեր Հովհաննիսյանի հետ եւ դա կլինի խելամիտ առաջարկություն»,-հայտարարել է նա: