Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԲՀԿ-ն այսօր հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաջ գիտակցում է ժողովրդի առջև ունեցած իր պատասխանատվությունը' մշտապես լինել ժողովրդի կողքին։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բացարձակ իրավունքն է պահանջել սեփական իրավունքների, այդ թվում՝ ընտրական իրավունքի հարգում:
Կուսակցությունը հաստատակամորեն կոչ էր արել իշխանություններին ցուցաբերել զսպվածություն: Այսօր ԿԸՀ վերջնական արդյունքների հրապարակումից մեկ ժամ հետո կայացած ասուլիսի վերջում Րաֆֆի Հովհաննիսյանը, խոսելով արված հայտարարության մասին, ասաց. «Ողջունում եմ, կարող էր ավելի կոնկրետ լինել»: