Այսօր՝ փետրվարի 27-ին, Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով shamshyan.com-ի հարցին, թե արդյոք հնարավոր է հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ որպես նախագահի թեկնածու ինքը լինի, Աժ նախագահը պատասխանեց, որ ինքը նման մտադրություն չունի և երբևիցե իր մտքով չի անցել դառնալ ՀՀ նախագահ:
Իսկ լրագրողի հարցին, թե Դուք ցանկություն ունեք վարչապետ դառնալու, ԱԺ նախագահը անկեղծորեն պատասխանեց. «Այո՛, նախկինում ունեցել եմ, իսկ հիմա չկա դրա ցանկությունը, քանի որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ավելի պատվաբեր և պատասխանատու է»: