Այսօրվա մեր վիճակի պատճառը իշխանությունն է, ապագայի տեսլականի պակասը: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, ասաց «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ Վարդան Օսկանյանը: 

 

Վարդան Օսկանյանը նշեց, որ ապրիլի 2-ին հնարավոր է քվեարկության միջոցով իշխանափոխություն անել. «Եթե իշխանափոխություն լինի ու գան մարդիկ, որոնք ունեն տեսլական և նվիրում երկրին, հավատացեք, որ կարճ ժամանակում հնարավոր է փոխել երկրի վիճակը: Մի՛ հավատացեք, որ մենք ռեսուրսներ չունենք»:

 

Նա իր ելույթում անդրադառնալով երկրի տնտեսական վիճակին, ասաց. «Հնարավո՛ր է ամեն տարի 1.5-2 միլիարդ դոլար արժողության ներդրում և դրամաշնորհ բերել Հայաստան: Հաշվի առնելով մեր տնտեսության փոքր չափերը ներդրումներ անելու դեպքում, կտեսնեք, թե ինչպիսի տեմպերով կարող է զարգացնել այն»,- Հրազդան քաղաքում քարոզարշավի իր ելույթում ասաց նա: 

 

Նշենք՝ ՕՐՕ դաշինքն իր նախընտրական մարզային հանդիպումների շարքը սկսեց Կոտայքի մարզից: Դաշինքի անդամները այսօր, ժամը 12.00-ին եղան Հրազդանում, ժամը 13.30-ին՝ Չարենցավանում, 15.00-ին՝ Նոր Հաճնում, ժամը 16.00-ին՝ Աբովյանում: