Ինչպես ԼՈւՐԵՐ.com-ն արդեն տեղեկացրել է, ՕՐՕ դաշինքն այսօր Ազատության հրապարակում ամփոփիչ հանրահավաք իրականացրեց, այնուհետև՝ երթ։
Մաշտոցի պողոտա-Ամիրյան-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան-Ազատության հրապարակ երթուղիով իրականացված «ազատություն Սամվել Բաբայանին», «Սասնա ծռեր», «ազատություն» և այլ վանկարկումներով և կարգախոսներով երթը քիչ առաջ ավարտվեց։
Ի դեպ՝ Սեյրան Օհանյանն ու իր կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը երթին մինչև վերջ չմասնակցեցին։