Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ ավարտվեց «ԵԼՔ դաշինքն ընդդեմ ընտրակաշառքի» երթը:

 

Երթի մասնակիցները՝ քաղաքապետի թեկնածու Նեկոլ Փաշինյանը, դաշինքի անդամները և այլք, «Լամբադա» կամրջի մոտից շարժվեցին դեպի Կոմիտասի պողոտա, այնուհետեւ Բաղրամյան պողոտայով հասան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ:

 

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ընտրողներին քվեարկել ըստ իրենց խղճի և հրաժարվել ընտրակաշառքից: Երթի ավարտից հետո Փաշինյանը ամփոփեց նախընտրական քարոզարշավը: «Ամփոփելով նախընտրական քարոզարշավը՝ կարծում եմ մեր թիմը վատ չի աշխատել: Ընտրությունը ՀՀ քաղաքացուն է»,- եզրափակեց Փաշինյանը:

 

Հավելենք՝ այսօր ժամը 20:00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննելու էր ԵԼՔ դաշինքի ներկայացրած դիմումը՝ ՀՀԿ-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով: