Մոսկվայի Լեֆորտովյան դատարանը տնային կալանքի է ենթարկել շինարարարության գծով էրմիտաժի փոխտնօրեն Միխայիլ Նովիկովին, որին կասկածում են խարդախության մեջ: Մարտի 29-ին այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունում:
«Դատարանը քննել է Պետական էրմիտաժի փոխտնօրեն Միխայիլ Նովիկովին վերաբերող նյութերը եւ նրան տնային կալանքի է ենթարկել երկու ամիս ժամկետով՝ մինչեւ մայիսի 23-ը»,- ասել է մամուլի քարտուղար Եկատերինա Կրասնովան:
Թանգարանի ղեկավարի տեղակալի նկատմամբ խափանման միջոցը դատարանի կողմից ընտրվել է խոշոր խարդախության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում:
Հունվարի վերջին Ռուսաստանի Անվտանգության համապետական ծառայության օպերատիվ աշխատողները խուզարկություններ են կատարել էրմիտաժում: Նրանց հետաքրքրել են Շկոլնայա փողոցում ֆոնդային պահոցի երկրորդ հերթի կառուցման՝ 3,62 միլիարդ ռուբլի գումարի պետական պարտավորագրի հետ կապված փաստաթղթերը: