Մահվան ելքով ավտովթարի քրեական գործով ամբաստանյալ Միխայիլ Էֆրեմովը կրելու է էլեկտրոնային ապարանջան: Այս մասին ասվել է Դաշնային քրեակատարողական ծառայությունում: Այս կերպ քրեական դաշնային ծառայությունը կհետևի, թե ինչպես է արտիստը պահպանում տնային կալանքի պայմանները: Մոսկվայի Տագանսկի դատարանը ընտրեց հենց այս կանխարգելիչ միջոցը՝ էլեկտրոնային ապարանջանով երկու ամիս տնային կալանք։ Այն կտևի մինչև օգոստոսի 9-ը: Դերասանին արգելվում է հեռանալ տնից, շփվել լրատվամիջոցների հետ, օգտվել ինտերնետից և հեռախոսից՝ բացառությամբ բժշկի կամ իրավապահ մարմինների հետ շփումից: Քննչական ծառայությունը էլեկտրոնային ապարանջանի անհրաժեշտությունը բացատրում է նրանով, որ պատահարի հաջորդ օրը նրանք ստիպված են եղել փնտրել արտիստին, որպեսզի նա ներկայանա հարցաքննության։ 2019 և 0220 թվականների ընթացքում Եֆրեմովը բազմիցս պատասխանատվության է ենթարկվել երթևեկության կանոնների խախտման համար:
Նախօրեին դերասանին մեղադրանք էր առաջադրվել հարբածվիճակում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ, ինչը հանգեցրել է մարդու մահվան: Այնուամենայնիվ, նա չի հերքեցլ իր մեղքը ո՛չ հարցաքննության ընթացքում, ո՛չ էլ դատարանի դահլիճում: Միխայիլ Եֆրեմովին սպառնում է 5-12 տարվա ազատազրկում: