ԼՈւՐԵՐ.com-ը ահազանգ ստացավ, որ Պարեկապահակային ծառայության գնդից ոչ հեռու հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, ոստիկանության, ԱԻՆ-ի աշխատակիցներ, կան շտապօգնության մեքենաներ: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ կասկած կա, որ տարածքում պայթուցիկ կա:
Մեզ հետ զրույցում Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը հայտնեց, որ Էրեբունի թաղապետարանի մոտակայքում նռնակ է հայտնաբերվել. «Ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Էրեբունի թաղապետարանի մոտակայքում նռնակ կա: Օպերատիվ խումբ է մեկնել դեպքի վայր, և նշված տարածքում հայտնաբերվել է նռնակ»:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Սոնա Հարությունյան