Հուլիսի 2-ին, ժամը 14:30-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են F1 տեսակի նռնակ և տեղափոխել անվտանգ տարածք: