Հունիսի 3-ին, ժամը 06:07-ին Փամբակ գյուղին հարակից ափից մոտ 2,2 կմ հեռավորության վրա ձկնորսները հայտնաբերել են Կ. Ս.-ի դին՝ փաթաթված ձկնորսական ցանցին, և մոտեցրել ափին:
Որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել 6 ջրափրկարար և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Արդեն տեղեկացրել էինք, որ երեկ, ժամը 22։57-ին ահազանգ էր ստազվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչներ՝ Ա. Ս.-ը և Ս. Կ.-ը ձկնորսական նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել