Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների գործով հետաքննիչ Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 27-ին Տավուշի մարզում տեղի ունեցած շղթայական ավտովթարի փաստով։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Իջևան-Մայիսյան կամուրջ ավտոճանապարհի 133-րդ կմ հատվածում բախվել էին Իջևան քաղաքի բնակիչներ, 38-ամյա Արամայիս Մարկոսյանի վարած Opel Astra մակնիշի 34 TA 310 համարանիշի, 66-ամյա Սերոժ Սաքանյանի վարած Lexus մակնիշի 77 ՍQ 717 համարանիշի, 38-ամյա Տիգրան Չիբուխչյանի վարած Opel Astra մակնիշի 34 FZ 355 համարանիշի, Վահե Թադևոսյանի վարած Honda մակնիշի 20 ՕՍ 020 համարանիշի, Արկադի Թովմասյանի վարած ВАЗ 21093 մակնիշի 75 NM 777 համարանիշի ավտոմեքենաները։
Առավել մանրամասն՝ shamshyan.com-ում: