Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել՝ ներկայացնելու ընտրական 4 տեղամասերից ստացված արդյունքները։ Նշենք, որ ՀՀ-ում գործել է 2009 ընտրական տեղամաս, որից 4-ի տվյալները դեռ չէին ստացվել։
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հրապարակեց ընտրությունների ամփոփ տվյալները։
Մուկուչյանի փոխանցմամբ՝ ընտրության իրավունք ունեցողների թիվը կազմել է 2մլն 588 հազար 590
Քվերակության օրը լրացուցիչ ցուցակում ընգրկված ընտրողների թիվը՝ 7
Շրջիկ արկղով լրացուցիչ ցուցակում ընդգրկված քվեարկողների թիվը՝ 2572
Էլեկտրոնային եղանալով քվեարկողների թիվը՝ 877
Քվեարկության մասնակիցներ՝ 1 մլն 577հազար 323
Չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվը՝ 1մլն 110հազար 470
Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 6701
Տիգրան Մուկուչյանը կրկին հրապարակեց նախնական տվյալները, որոնք մի քանի րոպե առաջ հրապարակված տվյալներից փոքր-ինչ տարբերվում էին, քանի որ 4 ընտրատեղամասերից նախնական տվյալներ դեռ չէին ստացվել։ Ըստ նոր տվյալների՝
«Ելք» դաշինք՝ 122․049 ձայն
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝ 14․746 ձայն կամ 0,94 տոկոս
«Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 58․277 ձայն կամ 3,71 տոկոս
«Ծառուկյան» դաշինք՝ 428․965 ձայն կամ 27,32 տոկոս
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ 25․975 ձայն կամ 1,65 տոկոս
Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 771․247 ձայն կամ 49,12 տոկոս
Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 11․745 ձայն կամ 0,75 տոկոս
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք՝ 32․504 ձայն կամ 2,7 տոկոս
Հայ հեղափոխական դաշնակցություն՝ 103․173 ձայն կամ 6,57 տոկոս
Տվյալների հրապարակումից հետո ԿԸՀ անդամները վավերացրին 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրության արդյունքները՝ ստորագրելով կազմված արձանագրությունը։