Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների, թիվ 5 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արարատի մարզը, «Հանրապետական» կուսակցությունից առաջադրված ռեյտինգային թեկնածուների միջև պայքարը բավական թեժ է եղել։

 

Ռեյտինգայինով առաջադրված Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, ստացել է 45․339 ձայն, երկրորդ տեղում է Մուրադ Մուրադյանը՝ 18․202 ձայնով։ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ ստացել է 6530 ձայն։ Մնացած թեկնածուները ստացել են բավական քիչ թվով ձայներ։ 

 

Նույն ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքից առաջադրված, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը ստացել է 34․415 ձայն՝ ջախջախիչ հաղթանակ տանելով մյուս թեկնածուների նկատմամբ։ 


ԵԼՔ դաշինքից բավական մեծ թվով ձայն է հավաքել թեկնածու Ռազմիկ Թևոնյանը՝ 4221 ձայն։ 


ՀՅԴ-ից առաջադրված թեկնածուներից երկուսն են ստացել 1000-ից ավել ձայն. Բաբայան Հայրապետ՝ 1049 և Սարգսյան Գնել՝ 1058: Մնացած թեկնածուները եռանիշ թվով ձայներ են հավաքել։