Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն ապրիլի 5-ին համերգ է տալու Մոսկվայում: Այս կապակցությամբ TASS գործակալությունը մամուլի ասուլիս է հրավիրել՝ Ազնավուրի մասնակցությամբ:
Ասուլիսի ընթացքում Շառլ Ազնավուրը պատասխանել է ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին:
«Ով էլ ընտրվի ազգիս կողմից՝ ես ընդունում եմ այդ ընտրությունը»,- ասել է շանսոնյեն՝ ընդգծելով, որ ինքը չի ուզում խորանալ քաղաքականության մեջ. « Անկեղծ ասած՝ չեմ սիրում այն մարդկանց, որոնք գնում են այլ պետություններ ու քննադատում հայրենի երկրի քաղաքականությունը, այնպես որ՝ ինձ համար ամեն ինչ շատ լավ է»:
Լրագրողների հետ հանդիպմանը Ազնավուրը խոսել է հայկական ծագման ու իր անձի ձևավորման վրա հայկական մշակույթի ունեցած ազդեցության մասին:
Մամուլի ասուլիսը ուղիղ հեռարձակմամբ՝ կարող եք դիտել այստեղ: