2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վարկանիշային ցուցակով Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում առաջատարը «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Դավիթ Մանուկյանն է: Վերջինս հավաքել է 20.761 ձայն:
Փաստորեն, Դավիթ Մանուկյանը ջախջախիչ հաղթանակ է տարել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Սամվել Սանամյանի նկատմամբ, ով հավաքել է 12.645 ձայն:
ՀՀԿ-ական թեկնածուներ Անդրանիկ Հարությունյանը և Արամ Հարությունյանը հավաքել են համապատասխանաբար՝ 11324 և 10808 ձայն:
ԵԼՔ դաշինքից թեկնածու Սասուն Մելիքյանը այս ընտրատարածում հավաքել է 6652 ձայն: