Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ Կարեն Ավետիսյանի տան խոհանոցից հայտնաբերվել է կանեփի սերմեր, իսկ ծխախոտի տուփից կանեփի յուրահատուկ հոտով կանաչ գույնի չորացված զանգված։ Ավետիսյանի հայտարարությամբ հայտնաբերվածն իրենն է։ Նա ստորագրությամբ բաց է թողնվել։ Փաստի առթիվ հարուցված քրեական գործերի քննությունը շարունակվում է։
Մարտի 17-ին՝ ոստիկանության Հրազդանի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի Գագիկ Մանուկյանին պատկանող տանն ու օժանդակ շինություններում խուզարկություն կատարվեց։ Արդյունքում մահճակալի ծածկոցի տակից հայտնբերվեց փաթեթավորված կանաչ գույնի կանեփի յուրահատուկ հոտով զանգված, ծխախոտի տուփից փաթեթավորված կանաչ գույնի սերմեր, հեռուստացույցի հետնամասից կանաչ գույնի կանեփի յուրահատուկ հոտով զանգված, իսկ տանը կից խորդանոցից կանեփանման զանգված։ Գագիկ Մանուկյանը խոստովանել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն։ Նա ստորագրությամբ բաց է թողնվել, իսկ հայտաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։
Մանրամասներ՝ Ոստիկանության տեսանյութում.