«Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 7-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 49 հազար 606 կգ կանեփի և 39.5 կգ կակաչի վայրի աճած կանաչ զանգված:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում տնամեձ հողամասերից հայտնաբերվել է ու ոչնչացվել է 81 կգ կշռով կանեփի 2 հազար 234 բույս։
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 746.63 գրամ մարիխուանա, 0.5 գրամ «Կրիստալ», «Դեզոմորֆին», 0.39 «Սփայս» տեսակի թմրամիջոցներ, 13 հոգեմետ դեղահաբ, 82 կակաչի գլխիկ, 1458 գրամ կանեփի գլխիկի տերև։
Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է 22 նռնակ, 20 հրազեն, տարբեր տրամաչափի 2774 փամփուշտ, 2 նռնականետ, 50 նռնակի պայթուցիչ, 7 փամփշտատուփ, 5 հրապայթուցիչ, 1 գնդացիր, 1 տրոտիլ աղյուս և չ պայթուցիչ։
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 77 հետախուզվող։