«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 28-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 72 տոննա 103 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 146.6 կգ կակաչի կանաչ զանգված:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում հայտնաբերվել է հանցագործության 84 դեպք, որից 62-ը վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը:

 

Արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 12 կգ 302 գրամ մարիխուանա, 12543.4 մլ դեզոմորֆին, սուբուտեքսի 464 թմրահաբ, 101 հոգեմետ դեղահաբ, մորֆինի 4 թմրահաբ, 1.2 գրամ մեթադոն և 1.1 գրամ հերոին տեսակի թմրամիջոց: Հարուցվել է 32 քրեական գործ' 41 դրվագով:

 

Բացահայտվել են ապօրինի ձկնորսության (Եղեգնաձորի ՈԲ), խարդախության (Տարոնի ՈԲ) և 7 բնակարանային գողության (Արթիկի ՈԲ, Արարատի ՈԲ, Նաիրի ՈԲ, Մասիսի ՈԲ-3 հատ) դեպքեր: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք (2 հատ ՏՈԶ, 1 հատ ողորկափող որսորդական հրացան, տարբեր տրամաչափի 150 փամփուշտ, 200 գրամ տրոտիլ):

 

Հայտնաբերվել է տարբեր տրամաչափի 4 փամփուշտ (Տավուշի ՈԲ), 1 հրացան, 155 փամփուշտ (Արագածի, Ապարանի ՈԲ), 37 փամփուշտ, 2 նռնակ, նռնակի 4 պայթուցիչ (Մասիսիս ՈԲ), ինքնաձիգի 3 պահունակ, նռնակի 1 պայթուցիչ, հակատանկային 1 նռնակ (Գորիսի ՈԲ), 1 կռփազÕ �նք (Մարտունու ՈԲ), 1 սառը զենք, 19 փամփուշտ, 1 գազային ատրճանակ (Տարոնի ՈԲ):

 

Տնամերձ 250 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 2 տոննա 722.7 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս և 600 գրամ կակաչի գլխիկներ: Հարուցվել է 124 քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 273 հոդվածի հատկանիշներով: ՎԻՎ ՀՀ օր.-ի 110 պրիմ 2 հոդվածի հատկանիշներով' 6 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության: Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության: Հայտնաբերվել է 18 հետախուզվող: