«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում' օգոստոսի 22-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 58 տոննա 103 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 146.6 կգ կակաչի կանաչ զանգված:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում հայտնաբերվել է հանցագործության 69 դեպք, որից 59-ը' վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը:

 

Արդյունքում, ապօրինի շրջանառությունից առգրավվել է 12 կգ 238 գրամ մարիխուանա, 1253.4 մլ դեզոմորֆին, 464 հատ սուբուտեքս, 101 հատ հոգեմետ դեղահաբ, 4 հատ մորֆին տեսակի թմրահաբ, 1.2 գրամ մեթադոն և 1.1 գրամ հերոին տեսակի թմրամիջոց:

 

Հարուցվել է 14 քրեական գործ' 18 դրվագով: Բացահայտվել են ապօրինի ձկնորսության (Եղեգնաձորի ՈԲ), խարդախության (Տարոնի ՈԲ) և 4 բնակարանային գողության (Արթիկի ՈԲ, Արարատի ՈԲ, Նաիրի ՈԲ, Մասիսի ՈԲ) դեպքեր: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք (2 հատ «ՏՈԶ», 1 հատ ողորկափող որսորդական հրացան և տարբեր տրամաչափի 50 փամփուշտ):

 

Ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել է տարբեր տրամաչափի 4 փամփուշտ /Տավուշի ՈԲ/, 1 հրացան, 155 փամփուշտ (Արագածի, Ապարանի ՈԲ), ինքնաձիգի 3 պահունակ, նռնակի 1 պայթուցիչ, հակատանկային 1 նռնակ (Գորիսի ՈԲ), 1 կռփազենք (Մարտունու ՈԲ):

 

Տնամերձ 231 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 2 տոննա 443.7 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս և 600 գրամ կակաչի գլխիկներ:
Հարուցվել է 13 քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 273 հոդվածի հատկանիշներով: Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության:&nb sp;Հայտնաբերվել է 13 հետախուզվող: