«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 15-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 37 տոննա 149 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 45.1 կգ կակաչի կանաչ զանգված:

 

Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 39 դեպք: Տնամերձ 196 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 2 տոննա 58 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս և 600 գրամ կակաչի գլխիկներ: Հարուցվել է 5 քրեական գործ: Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության: