«Կանեփ-կակաչ-2015» միջոցառման շրջանակներում' օգոստոսի 6-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2695 կգ վայրաճ կանեփի կանաչ զանգված:

 

 

Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 53.1 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց, սուբուտեքս տեսակի 394 թմրահաբ: Տնամերձ 11 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 64 կգ կանեփի բույս:

 

 

Առգրավվել է նաև 1 գազային ատրճանակ և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 9 փամփուշտ: