Դորտմունդում պայթյուն է տեղի ունեցել «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ավտոբուսի մոտ, որը ապրիլի 11-ի երեկոյան պետք է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում խաղար «Մոնակոյի» հետ: Ինչպես տեղեկացնում է Դորտմունդի ոստիկանության թվիթերյան էջը տեղի է ունեցել երեք պայթյուն:
Գերմանական ակումբի մամլո ծառայության տվյալներով՝ պայթյունի հետևանքով մեկ մարդ տուժել է, որը, ինչպես պարզվել է, թիմի պաշտպան Մարկ Բարտրան է: Ֆուտբոլիստի վնասվածքը լուրջ չէ:
Հանդիպումը հետաձվել է. այսօր նախատեսված խաղը տեղի կունենա ապրիլի 12-ին: