Փետրվարի 29-ին, ժամը 19:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտակայքում գտնվող դիտահորում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դիտահորում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման: Մոտակայքում կայանած Opel մակնիշի ավտոմեքենայի կողային հատվածը մասամբ ջերմահարվել է, իսկ դիտահորում գտնվող ջրաչափի ապակին կոտրվել:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն: