Մի քաղաքացուց ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնում ապրիլի 3-ին' ժամը 10.50-ին, ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողնում մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մուտքի դռների մոտ' աղբարկղում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի դատարկ պահուն ակ, 7,62 մմ տրամաչափի 57 և 5,6 մմ տրամաչափի 7 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: