Հայ և համաշխարհային օպերային արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև ստեղծագործական գործունեության 30-ամյակի կապակցությամբ' Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, օպերային մեներգչուհի Հասմիկ Պապյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

 

Այս մասին տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: