Պոլսահայ բազմատաղանդ մտավորական, լեզվաբան, գրող, հրապարակախոս Սևան Նշանյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության բարձր պարգևի՝ աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի անվան մեդալի: Դրանով նախարարությունն ըստ արժանվույն է գնահատում Սևան Նշանյանի ազգանվեր գործունեությունը, որն ամբողջությամբ հայապահպանության, հայոց լեզվի և հայ մշակույթի պահպանմանն ու զարգացմանն անմնացորդ նվիրում է:
Լինելով պոլսահայ մշակույթի բարձր արժեքների ճշմարիտ կրողը՝ Սևան Նշանյանը իր հարուստ փորձն ու գիտելիքները ծառայեցրել է նաև համամարդկային խնդիրների լուծման կարևոր գործին: Դրա վկայությունն են նրա «Փոքր հյուրանոցների գիրքը», «Բառերի տոհմածառը», մի շարք այլ հիմնարար աշխատություններ: Տաղանդավոր գիտնականը մեծ ներդրում ունի նաև թուրքերենի ուսումնասիրրության և զարգացման գործում: Նրա «Թուրքերենի ծագումնաբանական բառարան» հիմնարար աշխատությունը աննախադեպ է թուրքերենի ողջ պատմության համար: