Ապրիլի 16-ին, ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 17-րդ փողոցում այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը, վեց մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:33-ին, մարվել 21:02-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: