Րաֆֆի Հովհաննիսյանը խոսում է Հայաստանում նոր իշխանության ձեւավորման մասին, եւ երկրի քաղաքացիներն աջակցում են նրան: Խոսք է գնում արդեն նոր կառավարության կազմի հրապարակման մասին, սակայն ակնհայտ է, որ իշխանության ձեւավորումը պետք է սկսել պատասխանատվությունից:
Մարտի 1-ին հրապարակ՝ քաղաքացիների դատին պետք է հրավիրվի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ով պարտավոր է ժողովրդի առաջ պատասխան տալ, թե ինչու 5 տարիների ընթացքում չի հաջողվել ավարտել մարտի 1-ի գործով հետաքննությունը: Ժողովուրդն իրավունք ունի պատասխանի համար կանչել գլխավոր դատախազությանը, որին գումար է վճարում, որպեսզի նա բացահայտի հանցագործությունները:
Ժողովուրդը պետք է հրավիրի նաեւ ԿԸՀ նախագահին, որպեսզի հաշվետվութուն տան ընտրությունների վերաբերյալ: Թող նրանք գան ու ասեն ժողովրդին, որ ընտրություններն արդար ու ազնիվ են եղել: Թող դատախազն ասի, թե նախընտրական խախտումների թիվը որքան պետք է լինի, որպեսզի դրանք «չազդեն ընտրությունների արդյունքների վրա»:
Ժողովուրդը պետք է հարցնի գլխավոր դատախազին, թե այդ ինչ պայքար է տարվում կոռուպցիայի դեմ, եթե վերջին տարվա ընթացքում կոռուպցիայի համար պատասխանատվության կանչված անձանց թիվը նվազել է, իսկ կոռուպցիայի ցուցանիշներն աճել են:
Ժողովուրդը պետք է հրապարակ հրավիրի էկոնոմիկայի նախարարին, որպեսզի հարցնի, թե ինչպես են մշակել տնտեսական քաղաքականությունը, որ վերջին տարիներին աճել է մենաշնորհների եւ նվազել մանր ու միջին ձեռնարկությունների թիվը:
Ժամանակն է հրապարակ կանչել պատասխանատու անձանց: Թող գան ու պատասխան տա ժողովրդին: Իսկ եթե չգան, նշանակում է պետք է նրանց հեռացնել: Ոչ ոք երկրորդ անգամ չի գնում վատ կոշկակարի մոտ, որը փչացրել է կոշիկը:
Հրապարակ հրավիրել Աղվան Հովսեփյանին
13:28 - 1.Մարտ.2013
Առաջարկում ենք նաև
23/07/24 11:00
Աղվան Հովսեփյանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են գույքի բռնագանձման գործերով վարչություն․ «Հետք»
14/12/18 08:31
«Հրապարակ»․ Փաշինյանին մինչև այժմ չեն հրավիրել Ռուսաստան
04/07/18 09:17
Վլադիմիր Գասպարյանին հրավիրել են ԱԱԾ. «Հրապարակ»
20/06/18 09:11
Ո՞վ կփոխարինի Աղվան Հովսեփյանին. «Իրավունք»
10/10/17 09:13
«Ժամանակ». Դեղին քարտ՝ Աղվան Հովսեփյանին
03/10/17 09:18
«Հրապարակ». Մի բան էն չի նախագահ-վարչապետ տանդեմում. Կարեն Կարապետյանին կարեւոր հարցի քննարկմանը չեն հրավիրել
26/09/17 10:13
«Հրապարակ». Վտակների վերաբերյալ ինստրուկտաժ չկա. Ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանին չէին հրավիրել
05/09/17 09:12
«Հրապարակ». «ՕԵԿ»-ին չեն հրավիրել ԵԺԿ համաժողովին
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան