Մայիսի 14-ին Երևան քաղաքի բնակիչները կընտրեն մայրաքաղաքի ավագանու անդամներին: Ըստ օրենքի, յուրաքանչյուր կուսակցության կամ դաշինքի ցուցակի առաջին համարը հավակնում է դառնալ քաղաքապետ: Այս ընտրություններում մրցապայքարի մեջ են մտել ՀՀԿ-ից՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԵԼՔ դաշինքից՝ Նիկոլ Փաշինյանը, նորաստեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից՝ Զարուհի Փոստանջյանը:
Անկախ ընտրությունների արդյունքից, մեր հրապարակումով տեղեկացնում, հորդորում, խնդրում ենք ապագա քաղաքապետին՝ ուշադրություն դարձնել մեր քաղաքի բանուկ հատվածում գտնվող տարածքների, անցումների, այգիների անմխիթար վիճակին:
ԼՈւՐԵՐ.com-ը ստորև ներկայացնում է լուսանկարների շարք, որոնք արվել են Երևանի Մանկական երկաթուղին և Կենտրոն վարչական շրջանն իրար կապող թունելում: Վստահ ենք` մաքուր և բարեկարգ պահելու դեպքում այս վայրը կդառնա հատկապես երիտասարդության սիրելի վայրերից մեկը:
Մաքուր Հայաստան ունենալու խնդիրը մտահոգում է նաև մեր կառավարության անդամներին` հատկապես վարչապետ Կարեն Կարապետյանին, հույս ունենք՝ մեր մատնանշած վայրերին կառավարությունում ևս ուշադրություն կդարձնեն:
Ստորև ներկայացված հղումով կարող եք ծանոթանալ ԼՈւՐԵՐ.com-ի «Խոստացեք՝ կմաքրեք» շարքի նախորդ հրապարակմանը:
Խոստացեք՝ կմաքրեք. գարշահոտությունը խեղդում է մեզ
Սոնա Հարությունյան