Մայիսի 14-ին Երևան քաղաքի բնակիչները կընտրեն մայրաքաղաքի ավագանու անդամներին: Ըստ օրենքի, յուրաքանչյուր կուսակցության կամ դաշինքի ցուցակի առաջին համարը հավակնում է դառնալ քաղաքապետ: Այս ընտրություններում մրցապայքարի մեջ են մտել ՀՀԿ-ից՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԵԼՔ դաշինքից՝ Նիկոլ Փաշինյանը, նորաստեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից՝ Զարուհի Փոստանջյանը:

Անկախ ընտրությունների արդյունքից, մեր հրապարակումով տեղեկացնում, հորդորում, խնդրում ենք ապագա քաղաքապետին՝ ուշադրություն դարձնել մեր քաղաքի բանուկ հատվածում գտնվող տարածքների, անցումների, այգիների անմխիթար վիճակին:

ԼՈւՐԵՐ.com-ը ստորև ներկայացնում է լուսանկարների շարք, որոնք արվել են «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող գետնանցումում: Անցորդների համար գետնանցումով անցնելն ուղղակի անտանելի է: Ամենուր աղբ է, կեղտ ու գարշահոտություն, պատերին՝ տհաճ ու գռեհիկ պատկերներ, իսկ լուսավորություն ընդհանրապես չկա:

Երևանի ոչ միայն այս, այլև մյուս գետնանցումները նույնպես այսպիսի վիճակում են. այստեղ բացարձակ անտերություն է տիրում: 

Ծանոթացեք այս շարքի նախորդ հրապարակումներին՝

Խոստացեք՝ կմաքրեք. գարշահոտությունը խեղդում է մեզ,

«Խոստացեք՝ կմաքրեք». սա Երևանն է, այստեղ դու խեղդվում ես,

«Խոստացեք՝ կմաքրեք». մենք լճացած աղբի փոխարեն Երևանյան լիճ ենք ուզում,

Խոստացեք՝ կմաքրեք. աղբանոցի վերածված շինությունը շրջապատված է բնակելի շենքերով և տներով,

Խոստացեք՝ կմաքրեք. մաքուր օդ ենք ուզում շնչել,

Խոստացեք՝ կմաքրեք. մաքո՛ւր պահենք Երևանի դեմքը:

Սոնա Հարությունյան