Մայիսի 14-ին Երևան քաղաքի բնակիչները կընտրեն մայրաքաղաքի ավագանու անդամներին: Ըստ օրենքի, յուրաքանչյուր կուսակցության կամ դաշինքի ցուցակի առաջին համարը հավակնում է դառնալ քաղաքապետ: Այս ընտրություններում մրցապայքարի մեջ են մտել ՀՀԿ-ից՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԵԼՔ դաշինքից՝ Նիկոլ Փաշինյանը, նորաստեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից՝ Զարուհի Փոստանջյանը:

 

Անկախ ընտրությունների արդյունքից, մեր հրապարակումով տեղեկացնում, հորդորում, խնդրում ենք ապագա քաղաքապետին՝ ուշադրություն դարձնել մեր քաղաքի բանուկ հատվածում գտնվող տարածքների, անցումների, այգիների անմխիթար վիճակին:

 

ԼՈւՐԵՐ.com-ը ստորև ներկայացնում է լուսանկարների շարք, որոնք արվել են Լամբադա կամուրջի գետնանցումում: Այստեղ աղետալի վիճակ է տիրում: Ինչպես Երևանի շատ ու շատ գետնանցումներ, այս մեկը ևս բացառություն չէ. աղբ, գարշահոտություն, խարխուլ պատեր, անպարկեշտ գրություններ...Ահա այս պատկերն են ներկայացում մեր տեսախցիկի ֆիքսած կադրերը:

 

Մի խոսքով՝ այստեղով անցնելը զզվանք է առաջացնում:

 

Փաստորեն, վարչապետ Կարեն Կարապետյանի հորդորն անտեսվում է և մայրաքաղաքում շարունակում է աղբն ու գարշահոտությունը տիրել:

 

Ծանոթացեք այս շարքի նախորդ հրապարակումներին՝


Խոստացեք՝ կմաքրեք. գարշահոտությունը խեղդում է մեզ,


«Խոստացեք՝ կմաքրեք». սա Երևանն է, այստեղ դու խեղդվում ես,


«Խոստացեք՝ կմաքրեք». մենք լճացած աղբի փոխարեն Երևանյան լիճ ենք ուզում,


Խոստացեք՝ կմաքրեք. աղբանոցի վերածված շինությունը շրջապատված է բնակելի շենքերով և տներով,


Խոստացեք՝ կմաքրեք. մաքուր օդ ենք ուզում շնչել,


Խոստացեք՝ կմաքրեք. մաքո՛ւր պահենք Երևանի դեմքը,


Խոստացեք՝ կմաքրեք. գետնանցումում բացարձակ անտերություն է:


Սոնա Հարությունյան