Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ: Ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ.

 

«Մեծ եղեռնից 102 տարի է անցել, սակայն այս հողերի վրա իրականացված մեծ մարդկային հանցագործության' Հայոց ցեղասպանության հետ առերեսում դեռ չի եղել:

 

Ցեղասպանության, անցյալի և իրականության հետ առերեսումը միայն կնպաստի մեր երկրում հասարակական խաղաղության ապահովմանը: Չմոռանանք, որ անպատիժ մնացող ցանկացած հանցանք դրա կրկնության պատճառ կդառնա: Եվ շարունակում է դառնալ...

 

Եկեք բոլորս միասին ընդդիմանանք գրված այս ժխտողական պատմությանը: Ապահովենք ճշմարտության բացահայտումը: Բուժվենք:

 

Ոգեկոչում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

 

Թող նրանց հոգիները հանգչեն խաղաղությամբ»: