Ապրիլի 22-ին, ժամը 12-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մասիս քաղաքի բնակիչ, 1948 թ. ծնված Հարություն Ֆայադի Ազատյանը ապրիլի 21-ին, ժամը 14-ի սահմաններում, իր «Օպել Աստրա Ջի» մակնիշի 34 SF 386 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել տանից և չի վերադարձել:

 

Որոնողական աշխատանքների արդյունքում' ապրիլի 22-ին, ժամը 23-ի սահմաններում, «Օպել Աստրա Ջի» ավտոմեքենան հայտնաբերվել է Նորամարգ գյուղի 17-րդ փողոցի վերջնամասում՝ անվնաս վիճակում:

 

Oպերատիվ-փնտրողական հետագա աշխատանքների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ Հարություն Ազատյանը, հնարավոր է՝ սպանված լինի Վ. Օ.-ի կողմից:

 

Կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:

 

Կատարվում է նախաքննություն: