ՀՀ արդարադատության նախարարությունն ուսումնասիրում է Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող, Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանած զինծառայող Վալերի Պերմյակովին Ռուսաստան արտահանձնելու հարցը. այս մասին տեղեկացնում է rusarminfo.ru-ն:

Պերմյակովը դատապարտվել է հայկական և ռուսական դատարանների կողմից: Ներկայումս քննարկվում է նրա՝ պատիժը կրելու վայրի որոշման հարցը,- այս մասին Ինտերֆակս գործակալությանը հայտնել են նախարարությունից:

 

Իր հերթին Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը լրագրողներին հայտնել է, որ Պերմյակովը հնարավոր է հանձնվի Ռուսաստանին, և որ մոտ ժամանակներս այդ հարցը վերջնականապես կլուծվի:

 

Հիշեցնենք, որ 2015-ի հունվարի 12-ին Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկում 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը սպանել էր Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին, այդ թվում՝ երկու մանկահասակ երեխաների: