ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 2-ին մեկնարկել են զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հնգօրյա հրամանատարական հավաքները:

 

Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն անցկացվող հավաքների նպատակն է ամրապնդել և կատարելագործել սպաների ունակությունները զորքերի ամենօրյա գործունեության ղեկավարման ուղղությամբ, կատարելագործել նրանց տեսական մասնագիտական գիտելիքների և գործնական վարժվածության մակարդակը մարտական պատրաստության գործընթացում առաջավոր փորձի ներդրման ուղղությամբ, մարտավարամասնագիտական պարապմունքների և համալիր ստուգարքների միջոցով ստուգել հավաքների մասնակիցների անհատական պատրաստության աստիճանը:

 

Հրամանատարական հավաքների շրջանակում զինված ուժերում «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման սկզբունքների ներդրման անհրաժեշտության, ՀՀ սահմանադրական բարեփոխումների, ռազմական արդյունաբերության ներկա վիճակի, ձեռքբերումների ու զարգացման հեռանկարների, ինչպես նաև զինված ուժերի կադրային քաղաքականության հարցերի վերաբերյալ դասախոսություններով և ելույթներով են հանդես եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ Արա Նազարյանը և Դավիթ Փախչանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը: