Առաջնորդվելով «Պատրաստված սպա, արհեստավարժ բանակ, հզոր հայրենիք» կարգախոսով՝ հունվարի 14-ից 19-ը 3-րդ զորամիավորումում զինվորական կարգապահության և իրավակարգի ամրապնդման, բարոյահոգեբանական կայուն մթնոլորտի ապահովման, զորքերի հմուտ ղեկավարման գործում ունակությունները կատարելագործելու նպատակով ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվում են հրամանատարական հավաքներ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պն մամուլի ծառայությունից: