Սեպտեմբերի 24-ից 28-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ԱՄՆ ռազմածովային ուժերի ասպիրանտուրայի Պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի մասնագետներն անցկացրել են «Բյուջետավորման հայեցակարգերի ներածություն. արդյունքային կատարողականության կառավարումը և բյուջեն» խորագրով արտագնա դասընթաց:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործման շրջանակներում ռեսուրսների կառավարման համակարգի կատարելագործման ուղղությամբ համապատասխան հմտությունների և գիտելիքների ձեռքբերմանը միտված դասընթացին մասնակցել են պաշտպանական գերատեսչության կառուցվածքային ստորաբաժանումներում պլանավորման գործառույթներ իրականացնող պաշտոնյաները:
Հնգօրյա ինտերակտիվ դասախոսությունների, խմբային պարապմունքների ու վարժությունների արդյունքում դասընթացի մասնակիցները ծանոթացել են ծրագրային բյուջետավորման շրջանակներում ապրանքների ու ծառայությունների արդյունքայնության, արժեքային արդյունավետության որոշման, անորոշության պայմաններում որոշումների կայացման և ռիսկերի կառավարման հիմունքներին: