Մայիսի 4-ին Երեւանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի ԱԳՆ ղեկավար Կարեն Միրզոյանի հետ:
Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց Մոսկվայում նախորդ շաբաթ կայացած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։
Նախարարները քննարկեցին երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ փոխգործակցությանն առնչվող հարցեր: