Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 9-ին հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ։

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հե կապերի վարչությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-վրացական օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձ կատարվել երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։